«Մեսսիի հետ նույն ակումբում խաղալը այնքան էլ հեշտ չէ» Pique
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կիսվել է կարծիքով հարձակվող Լիոնել Մեսսիի հետ խաղալու մասին։«Ես շատ բան եմ սովորել նրանից։ Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Հնարավոր է ողջ պատմության ընթացքում։ Բայց նա տարբեր է։ Նրա հետ խաղալը այնքան էլ հեշտ չէ։Արդյո՞ք մենք ավելի մեծ ճնշում ենք զգում նրա հետ խաղալուց։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր տեղն ունի դաշտում։ Մենք չենք կարող ուղղակի անել այն ինչ ուզում ենք։Մեսսին քայլ առ քայլ է գնացել այն մակարդակին, որին հասել է։ Հիմա մենք հասկանում ենք, որ պետք ինչ-որ բան անենք, որպեսզի նրան ավելի հեշտ լինի գոլեր խփել»,- ասել է Ռակիտիչը։
Нет комментариев