Свернуть поиск
Правая колонка
Ո՛չ սիրտ, ո՛չ էլ խղճի զգացում,
Շատ արագ է անցնում մեր կողքով,
Եվ հաճախ արտաշնչելիս
հոգիս ուզում է փախչել...
Երբեմն շնչում եմ,
Շնչում եմ սրտով,
Սառած ձեռքս դնում եմ տաք սրտիս
Ու դեռ նկատում եմ, որ ձախ կողմում հինգ մատնահետք եմ թողնում...
Ես կհամբուրեմ քո աչքերը,
Կփափագեմ փրկվել քո գրկում,
Ոտքերիս մեջ հող կդնեմ
Ու կմտածեմ արևածաղկի մասին,
որ տաքանամ…
Դու կա՛մ ամենուր ես, կա՛մ չկաս…
Սիրտս կորցրել է իր հանգիստ ռիթմը…
Քո գնալուց հետո ամեն ինչ խառնվեց իրար,
Մտքերը դարձան անօգնական,
Զգացմունքները՝ անկազմակերպ,
Իսկ նպատակները՝ անհասանելի...
Դո՛ւ, իմ համա՛ռ միտք,
Քեզ այս գիշեր ինձ մոտ կբերե՞ս...

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев