Աստուած նրան ո՛չ թէ բանտից ազատեց, այլ մարգարէական շնորհ տուեց, և այդ շնորհը՛ նրան բանտից հանեց: Շնորհները տրւում են մարդկանց նեղութեանը համբերելիս, տաղանդները բացւում են գերութեան մէջ: Մարգարէութիւն շնորհը չի՛ տրւում շքեղ վեհարաններում նստած, կամ յարմարաւէտութիւն մէջ բազմած՝ կոնեակ խմելիս, խորոված ուտելիս, այլ՝ տրւում է ճգնութեան, նեղութեան և համբերութեան մէջ հաւատարիմ եղած ժամանակ: