Свернуть поиск
Дополнительная колонка
Правая колонка
որ նրանք, ովքեր ամենից բարձր են գոռում
«թքած ունեմ»,
գիշերները կրծում են սեփական վերմակը:
Ժամանակի հետ սովորում ես
բացատրություններ չպահանջել ու չտալ,
հասկանում ես,որ մարդիկ վարվում են այդպես,
որորվհետև այդպես են ուզում:
Ժամանակի հետ սովորում ես հաշտվել
կորուստներիդ հետ
սովորում ես դաղել ու ժպտալ,
իբր ոչինչ էլ չի եղել....
Ժամանակի հետ սովորում ես
հրաժեշտ տալ՝ առանց
ավելորդ սենտիմենտալության.
-Որոշել եմ գնալ...
–Որոշել ես՝գնա...
Ու անցանք առաջ:
Ժամանակի հետ հասկանում ես,
որ բառերն արժեք չունեն,
որովհետև արժեզրկողներից մեկն էլ դու ես....
որովհետև ոչինչ հարատև չէ.
ու ամենասուտը
երբեքն է ու միշտը...
Ժամանակի հետ հասկանում ես,
որ նրանք, ովքեր գնացել են
մի օր սարսափելիորեն ուզելու են հետ գալ,
բայց չեն գալու,
որովհետև դու էլ բազմիցս խելագարվել ես
հետ գնալու պահանջից,
բայց հետ չես գնացել...
Ժամանակի հետ սովորում ես
խնայել արցունքներդ
ու շաղ չտալ ամենքի համար...
Բայց, դժբախտաբար, միայն Ժամանակի հետ…

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Нет комментариев