Մեղրով տորթ Բաղադրիչներ Խմորի համար՝ ալյուր - 350 գր շաքարավազ - 200 գր կարագ - 100 գր մեղր - 2 ճ/գդ ձու - 2 հատ սոդա - 1 թ/գդ Կրեմի համար՝ թթվասեր - 500 գր շաքարավազ - 150 գր Պատրաստման եղանակ Պատրաստում ենք խմորը: Կարագը, շաքարավազն ու մեղրը գոլորշու վրա հալեցնում ենք, այնուհետև ավելացնում ենք սոդան և զանգվածը կրակի վրայից վերցնում: Այս ամենից հետո լցնում ենք ձվերը և ալյուրը ու խմոր ենք հունցում: Խմորը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 30 րոպեով տեղափոխում սառնարան: Ժամանակը լրանալուն պես, խմորը հանում ենք սառնարանից, 8-9 մասի հավասար գնդերի բաժանում և ալրապատ մակերևույթին գրտնակում ենք: Ափսեն դնում ենք շերտերի վրա և հավասար շրջաններ ձևավորում: Թխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում՝ յուրաքանչյուրը 5-7 րոպե: Խմորի ավելցուկները նույնպես թխում ենք ջեռոցում: Պատրաստում ենք կրեմը: Թթվասերն ու շաքարավազը լավ հարում ենք, մինչև ստանանք համասեռ զանգված: Շերտերին կրեմ ենք քսում և շարում իրար վրա: Այնուհետև կրեմապատում ենք ամբողջ տորթը: Փշրանքներով ձևավորում ենք տորթը:
Нет комментариев