Մեր ժայռերի ու քարերի երկրում փորագրվել են նաև մեր բնավորության ամենաուժեղ գծերը՝ դիմացկունությունը, հայրենասիրությունը, ընտանիքի արժեքը, համառությունը, աշխատասիրությունը, կրթության հանդեպ հարգանքը, ստեղծագործությունը, հյուրընկալությունը, պատվախնդրությունն ու համախմբվելու ուժը։
Այս հոլովակում փորձել ենք անցնել հենց այդ հետքով ու մեր պատկերացմամբ ցույց տալ, թե ինչն է հավերժ հայկական ԴՆԹ-ի մեջ։ Այն ուժը, որ ընկնելուց հետո նորից կանգնեցնում է, հողից չի կտրում, ընտանիքից չի հեռացնում ու դժվար պահին իրար շուրջ է հավաքում։
Արևախաչը մեր հիշողությունն է, մեր արմատն է ու մեր շարունակությունը
☀️ Arevakhach (Armenian eternity sign)
In our land of rocks and stone, the strongest traits of our character have also been carved for centuries: resilience, patriotism, the value of family, determination, hard work, respect for education, creativity, hospitality, dignity, and the strength to unite.
In this video, we tried to follow that very trace and show, in our own way, what remains eternal in Armenian DNA. It is the force that helps us rise after every fall, keeps us close to our land, holds us near our family, and gathers us around one another in difficult times.
Arevakhach is our memory, our root, and our continuation